Սպիտակ Gorenje GEC5A20WG էլեկտրական սալօջախն ունի ապակեկերամիկայից պատրաստված 4 կոնֆորկ՝ 145 և 180 մմ տրամագծերով։ Դրանց վրա կարելի է պատրաստել նվազագույնը 100 մմ տրամագծով սպասքով։ Ընդհանուր առմամբ նախատեսված է հզորության 6 մակարդակ, որոնք կարելի է կարգավորել պտտվող մեխանիզմների օգնությամբ։ Յուրաքանչյուր կոնֆորկ հագեցած է մնացորդային ջերմության ինդիկատորով, որը պաշտպանում է պատահական այրվածքից։
Gorenje GEC5A20WG էլեկտրական սալօջախը հագեցած է 74 լ ծավալով ջեռոցով։ Ձեռքով կարելի է սահմանել տաքացման անհրաժեշտ ջերմաստիճանը 50-ից մինչև 275 °C միջակայքում։ Նախատեսված է նաև 6 ռեժիմ պիցցայի, գրիլի վրա ուտեստների պատրաստման, գոլորշիով մաքրման և վերին ու ստորին տաքացման տարբեր համակցությունների համար։ Տապակների տեղադրման համար կա 4 մակարդակ։ Ջեռոցի ներքին տարածությունը մաքրվում է հիդրոլիզային եղանակով, որի դեպքում ստորին մասում դրվում է ջրով և լվացող միջոցով տարա։ Գոյացող գոլորշու շնորհիվ պատերի վրայի աղտոտումները փափկում են։