Braun Oral-B Vitality Kids D100.423.2K StarWars էլեկտրական ատամի խոզանակը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար։ Րոպեում մոդելի գլխիկը կատարում է 7600 հետադարձ-պտտական շարժում, ինչը նպաստում է միջատամնային տարածությունից սննդի մանրագույն մնացորդների հեռացմանը։ Նուրբ մաքրման ռեժիմը չի վնասում զգայուն լնդերը։
Փափուկ մազիկներով Braun Oral-B Vitality Kids D100.423.2K-ն ապահովում է կառավարում Disney Magic Timer հավելվածի միջոցով։ Թրթռացող թայմերը ծանուցում է աշխատանքի ավարտի և մաքրման տարածքը փոխելու անհրաժեշտության մասին։ Սպիտակ և կարմիր պլաստիկից իրանի կառուցվածքում նախատեսված է ռետինապատ ներդիր, որը թույլ չի տալիս ափի սահելը։ Մարտկոցի էներգիան նախատեսված է 32 րոպե ինքնավար աշխատանքի համար։