Cactus CS-PH6510XC լազերային քարթրիջն աչքի է ընկնում որակյալ պատրաստման նյութերով և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի շնորհիվ ձեզ կուրախացնի պրոֆեսիոնալ մակարդակի տպագրության որակով։ Լազերային տպիչների համար նախատեսված այս պարագան լիցքավորված է երկնագույն տոներով, որի արդյունքում այն կարող է օգտագործվել գրաֆիկների, դիագրամների, գունավոր սխեմաների և, իհարկե, լուսանկարների ու պատկերների տպագրության համար։ Դուք կստանաք հստակ եզրագծեր՝ առանց բացթողումների և հոսքերի։ Կայուն գույնը ժամանակի ընթացքում չի խամրի ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությունից։
Cactus CS-PH6510XC լազերային քարթրիջը հայտնի արտադրող Cactus-ի համատեղելի աքսեսուար է, որն արդեն առաջին տարին չէ, որ գրասենյակային տեխնիկայի սեփականատերերին ուրախացնում է որակյալ ծախսվող նյութերի թողարկմամբ։ Իր կառուցվածքով և որակով ներկայացված մոդելը լիովին նույնական է օրիգինալ քարթրիջին։ Այն հեշտությամբ տեղադրվում է համատեղելի տպիչի ներսի համապատասխան սկուտեղի մեջ, այս գործընթացը կարող է իրականացնել ցանկացած օգտատեր։ Մեկ այդպիսի քարթրիջը բավարար է մոտավորապես 4300 էջ տպելու համար։ Մոդելը հարմար է հինգ լազերային տպիչների համար՝ Xerox Phaser 6510DN, Xerox WorkCentre 6515DNI, Xerox Phaser 6510N, Xerox WorkCentre 6515N և Xerox Phaser 6510DNI։