Sony MHC-V43D տնային աուդիոհամակարգը կուրախացնի բարձր ռեալիստականությամբ հագեցած հնչողությամբ և լազերային շոուի գործառույթով ակումբային լուսային էֆեկտներով։ Spread Sound տեխնոլոգիայի և երկու բարձր ու միջին հաճախականության դինամիկների շնորհիվ երաժշտությունը տարածվում է առջևի վահանակից՝ իր իրատեսականությամբ լցնելով շրջակա տարածությունը։ JET BASS BOOSTER տեխնոլոգիան թույլ է տալիս լսել բասերը նույնիսկ հեռու տարածությունից։
Համակարգի հագեցվածության մեջ մտնում են CD/DVD սկավառակակիր, USB պորտ, HDMI միակցիչ, խոսափողի և կիթառի ելքեր, Bluetooth տեխնոլոգիա, FM թյուներ, ինչն ապահովում է արտաքին սարքավորումների միացման լայն հնարավորություններ։ Իրանի վերին մասում տեղակայված վահանակը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել գործառույթները կոճակների և ժեստերի օգնությամբ։ Բացի այդ, համալրված է հեռակառավարման վահանակով։ Sony MHC-V43D աուդիոհամակարգն աշխատում է էլեկտրական ցանցից։