Samsung SC21K5150HP փոշեկուլով հատակի ծածկույթների մաքրումը ձեր տանը կընթանա առավելագույնս արագ և հարմարավետ։ Քաշման հզորությունը կառավարելու համար այլևս կարիք չի լինի կռանալ սարքի իրանի մոտ, քանի որ կարգավորիչը գտնվում է հենց բռնակի վրա։ Փոշեհավաքն այս մոդելում ներկայացված է Anti-Tangle տուրբինով ցիկլոնային ֆիլտրով, ինչի շնորհիվ ֆիլտրը չի խցանվի փոշով և աղբով։ Նման համակարգը թույլ է տալիս քաշման հզորությունը պահպանել բարձր մակարդակի վրա՝ անկախ փոշեհավաքի լցվածության աստիճանից։
Samsung SC21K5150HP փոշեկուլի կողմից ներքաշվող մազերն ու բուրդը չեն փաթաթվում սարքի մասերին, ուստի աղբի հավաքման տարայի մաքրումը տեղի կունենա առանց ձեռքով մաքրելու անհրաժեշտության։ Նուրբ մաքրման ֆիլտրը թույլ կտա շնչել մաքուր օդ. սարքի մեջ հայտնված փոշին կմնա ներսում և հետ չի ընկնի սենյակ։ Այս լուծումը հատկապես դուր կգա ալերգիկներին և ասթմատիկներին, ինչպես նաև այն օգտատերերին, ովքեր ունեն փոքր երեխաներ։ Ներկայացված մոդելը հարմար է բացառապես չոր մաքրման համար։