չափիչ գդալ, ջրի կոշտության որոշման թեստ-երիզ, փաստաթղթեր, AquaClean զտիչ
Չափսեր և քաշ
Լայնություն
26.2 սմ
Բարձրություն
38.3 սմ
Խորություն
44.8 սմ
Քաշ
8.5 կգ
Նկարագրություն
Saeco GranAroma SM6582/30 ավտոմատ սուրճի մեքենան թույլ կտա պատրաստել 14 տարբեր սուրճի ըմպելիքներ, որոնք կարելի է ընտրել CoffeeMaestro մենյուի օգնությամբ։ Դրանում նախատեսված է նաև համի 3 նախադրվածք՝ սուրճի տարբեր նախասիրություններ ունեցող օգտատերերի համար։ LatteDuo տեխնոլոգիայի շնորհիվ դուք կկարողանաք պատրաստել և վայելել ցանկացած սուրճի կրկնակի բաժիններ։ Coffee Equalaizer-ի միջոցով կարելի է նրբորեն կարգավորել սուրճի հատկությունները, որպեսզի դրա համը համապատասխանի ձեր ակնկալիքներին։ Ըմպելիքի պատրաստման նախընտրելի կարգավորումները կարելի է պահպանել 4 պրոֆիլների օգնությամբ։
Saeco GranAroma SM6582/30 ավտոմատ սուրճի մեքենան հագեցած է ամուր կերամիկական աղացաքարերով, որոնց ռեսուրսը հասնում է 20000 բաժակ սուրճի։ Կաթի փափուկ փրփուր կարելի է ստանալ ներկառուցված կապուչինատորի միջոցով, որը թույլ կտա միանգամից պատրաստել կաթով սուրճի 2 բաժին։ Եթե ցանկանում եք ավելի խիտ և փարթամ կաթնային փրփուր ստանալ, օգտվեք LattePerfetto գործառույթից։ Ավելի թունդ սուրճի ըմպելիքների սիրահարների համար նախատեսված է DoubleShot գործառույթը։ AquaClean ֆիլտրն ապահովում է մինչև 5000 բաժակի պատրաստում՝ առանց սարքը նստվածքից մաքրելու անհրաժեշտության։