Xiaomi TV A 43 FHD 2025 LED հեռուստացույցը հագեցած է 43 դյույմանոց էկրանով։ 1920x1080 պիքսել թույլատրությամբ պանելն ապահովում է մանրամասների հստակ վերարտադրություն։ MEMC տեխնոլոգիան շարժման մեծ արագությամբ դինամիկ կադրերը դարձնում է սահուն և վերացնում ուշացումները։ 16 Վտ հզորությամբ աուդիոհամակարգը DTS Virtual:X և Dolby Audio տեխնոլոգիաների հետ միասին ձևավորում է ծավալային մաքուր հնչողություն։
Xiaomi TV A 43 FHD 2025 հեռուստացույցը ներկայացված է նեղ շրջանակով սև իրանով։ Դա ապահովում է էկրանին կատարվող իրադարձությունների մեջ ընկղմվելու էֆեկտ։ Թվային հեռարձակումը դիտելու համար իրականացված են DVB-C, DVB-S2 և DVB-T2 թյուներներ։ Android TV ՕՀ-ով աշխատող Smart TV հարթակը ապահովում է մուտք դեպի ժամանցային բովանդակության հոսքային ծառայություններ՝ համացանցին միանալու դեպքում։ Ձայնային հրամաններով հարմարավետ փոխազդեցության և տեղեկատվության որոնման համար ներդրված է Google Assistant օգնականը։