LG 27GP95R-B խաղային մոնիտորը գրավում է ուշադրությունը էլեգանտ դիզայնով և տպավորիչ հենակով, որը թույլ է տալիս բարձրացնել և իջեցնել էկրանը, թեքել և պտտել 90°-ով։ Կորպուսի վրա կա ստանդարտ ելք ականջակալների/բարձրախոսների համար, 2 HDMI ելք և DisplayPort ինտերֆեյս։ 2 պորտով USB-հաբը հեշտացնում է կարճ մալուխներով կարգավորիչների (կոնտրոլերների) միացումը։
LG 27GP95R-B-ն ունի 27” էկրան՝ բարելավված 3840x2160 dpi կետայնությամբ։ HDR աջակցությունը, պիքսելի ակնթարթային արձագանքը, AMD և NVIDIA տեխնոլոգիաները բարելավում են պատկերի պայծառությունն ու գունագեղությունը, պահպանում դինամիկ տեսարանների սահունությունը։ Խաղային մոնիտորը համալրված է շողարձակումից, աչքերի համար տհաճ և վտանգավոր կապույտ լույսից ու թարթումից հուսալի պաշտպանությամբ։