Mikrotik wAP LTE մուտքի կետը անլար ցանցեր ստեղծելու համար անհրաժեշտ սարքավորում է։ Այս մոդելի առանձնահատկություններից մեկը ներկառուցված LTE մոդեմի առկայությունն է։ Դրա շնորհիվ կարելի է ընդունել ազդանշան բջջային օպերատորների ցանցերի միջոցով։ Աջակցվում է ստանդարտների լայն շրջանակ՝ 2G, 3G և 4G։
Mikrotik wAP LTE մուտքի կետը ստեղծված է տարածքից դուրս տեղադրման համար։ Տվյալ սարքը պատրաստված է հետագա շահագործման պայմաններին համապատասխան։ Այս մոդելը համապիտանի է բոլոր եղանակների համար, այն չի վախենում անձրևից, ձյունից, ցածր և բարձր ջերմաստիճաններից։
Սարքավորման կորպուսում նախատեսված է մեկ Ethernet (LAN) միակցիչ։ Այս պորտն աջակցում է 10/100 Mbit/s արագություն։ Կիրառվող սնուցման տեսակը PoE է։ Էներգիան մուտքի կետին մատակարարվում է ինտերնետ-մալուխի միջոցով, պետք չէ դեպի այն առանձին լար անցկացնել։ Տուփի մեջ այդ նպատակով ներառված է PoE ինժեկտոր։
Հաղորդիչի աշխատանքային հաճախականությունը 2.4 GHz է։ Այս սարքն աջակցում է Wi-Fi 802.11n ստանդարտը։ Տվյալների փոխանցման պիկային արագությունը 300 Mbit/s է։ Դա բավարար է տարբեր ծառայություններից օգտվելու և համացանցից ծավալուն ֆայլեր ներբեռնելու համար։ Լրակազմը՝ PoE ինժեկտոր, ամրակ, սնուցման ադապտեր։