Centek CT-2518 փոշեկուլը գերազանց կհաղթահարի տարածքում չոր մաքրումը։ Այդ մասին հոգ կտանեն 1800 Վտ հզորությունը և 350 Վտ ներքաշման հզորությունը, այնպես որ ցանկացած ծածկույթի մաքրման որակը կլինի բարձր մակարդակի վրա։ Դրան կնպաստեն նաև հավաքածուի մեջ ներառված գլխադիրները՝ ճեղքային, փոքր խոզանակ և ունիվերսալ երկդիրք խոզանակ։ Այնպես որ դուք կկարողանաք մաքրել ամենադժվարհասանելի տեղերը։ 1.5 լ տարողությամբ փոշեհավաքը հեշտ է հանել դրա լցվելուն պես, և նույնքան հեշտ է տեղադրել այլ պարկեր։
Սարքի հարմարավետ շահագործմանը կնպաստի նաև այն փաստը, որ հզորության կարգավորիչը տեղադրված է իրանի վրա, իսկ ներքաշման խողովակը բաղկացուցիչ է, այնպես որ դուք կարող եք այն հարմարեցնել ձեզ։ Երկնագույն և սև գույներով պատրաստված Centek CT-2518-ը ոճային տեսք ունի, իսկ ուղղահայաց կայանման շնորհիվ պահպանման ժամանակ շատ տեղ չի զբաղեցնի։