G-Wolves HT-M Red լարային մկնիկը՝ կարմիր գույնի սև ներդիրներով, խաղային գործընթացը կդարձնի ավելի հարմարավետ։ Իրանի պերֆորացիայի շնորհիվ մկնիկը բավականին թեթև է, ինչը նշանակում է, որ ձեռքը չի հոգնի երկարատև խաղի ընթացքում։ Փայլատ պլաստիկը, որից պատրաստված է մկնիկը, կանխում է դրա սահելը ձեռքից՝ բռնվածքը դարձնելով ավելի հուսալի։ Իրանի RGB-լուսավորությունը թույլ է տալիս ընդգծել սեփականատիրոջ անհատականությունը և խաղին ավելացնել ինքնատիպություն։ Մկնիկի սիմետրիկ կառուցվածքը նախատեսում է դրա հարմարավետ պահումը ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքում։
G-Wolves HT-M Red լարային մկնիկի միացումը համակարգչին կատարվում է USB պորտի միջոցով։ Մկնիկի ճկուն 2 մետրանոց մալուխն ունի կտորե հյուսվածք, որը պաշտպանում է այն ծալքերից։ Այդ պատճառով մկնիկի ծառայության ժամկետը բավականին երկար է։ Խաղում առավելագույն ճշգրիտ գործողություններն ապահովելու է PixArt PMW3360 լուսադիոդային սենսորը, որի ամենաբարձր կետայնությունը կազմում է 12000 dpi։ Այս պարամետրը հեշտությամբ կարգավորվում է մինչև անհրաժեշտ արժեքը (մինչև 200 dpi)։ Վեց ֆունկցիոնալ կոճակները (ոլորման անիվի հետ միասին) կարելի է ծրագրավորել որոշակի գործողությունների համար, ինչը կապահովի դրանց ակնթարթային կատարումը խաղերում։