ASUS ROG Strix G814PM-S8118 նոութբուքը հագեցած է 16-միջուկանի AMD Ryzen 9 8940HX պրոցեսորով, որի հզորությունը բավարար է ինչպես պահանջկոտ ծրագրերում արդյունավետ աշխատանքի, այնպես էլ իրատեսական գրաֆիկայով խաղեր անցնելու համար։ 16 ԳԲ ծավալով DDR5 օպերատիվ հիշողությունն աշխատում է 5600 ՄՀց հաճախականությամբ՝ տարբեր առաջադրանքներում (վեբ-սերֆինգից մինչև ռեսուրսատար խաղեր) համակարգչի արագագործությունն ապահովելու համար։ Սարքում տեղադրված է 512 ԳԲ հիշողության ծավալով SSD կրիչ, որն ապահովում է մեծ ֆայլերի արագ բացումը ինտերֆեյսի բարձր թողունակության շնորհիվ։
ASUS ROG Strix G814PM-S8118 նոութբուքն ունի DisplayPort 1.4 տեսաելքի ռեժիմի աջակցությամբ 2 USB4 միացք։ 40 Գբիթ/վ թողունակության շնորհիվ ապահովվում է մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ 4K ձևաչափի տեսաազդանշանի փոխանցում, ինչը թույլ կտա վայելել մանրամասն և սահուն գրաֆիկա։ Սարքի հովացման համար օգտագործվում են 3 հովհարիչ, 7 ջերմային խողովակ և լիաչափ ռադիատոր, ինչի շնորհիվ սարքը չի գերտաքանում նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության ռեժիմում աշխատելիս։ Մոդելը հագեցած է 1920x1200 պիքսել թույլատրությամբ և հակաշողացող ծածկույթով 18 դյույմանոց էկրանով՝ հակադրությունը բարձրացնելու և անդրադարձումը նվազեցնելու համար։