SVEN AP-540 վերադիր փակ ականջակալները, որոնք հագեցած են երկու ունիվերսալ 3.5 մմ միակցիչներով, հարմար են ինչպես փորձառու մելոմանների, այնպես էլ պահանջկոտ գեյմերների համար։ Դյուրակիր ներկառուցված երկկողմանի խոսափողի և ձայնի կարգավորման գործառույթի առկայությունը պարզապես անփոխարինելի են երաժշտական ֆայլերի նվագարկման և խաղի ընթացքում ցանցով ընկերների հետ շփվելու համար։ Ձայնի նվագարկման մինչև 20000 Hz հաճախականությունը թույլ կտա ձեզ զգալ բարձր որակով անթերի մաքուր ձայնի բոլոր առավելությունները՝ առանց կողմնակի աղմուկների։
2.2 մ երկարությամբ մալուխը նախատեսված է նրա համար, որ ականջակալները ձեզ բավարար շարժունակություն ապահովեն, նույնիսկ եթե պատահաբար կտրուկ շարժում կատարեք։ Այս մոդելը երաշխավորում է ձեզ տեղաշարժվելու լիակատար ազատություն։ Սարքը չի հիասթափեցնի նաև պահանջկոտ նորաձևության սիրահարներին. SVEN AP-540 ականջակալների դիզայնը ձևավորված է սև-կարմիր գույնով, ինչն առանձնացնում է այս ականջակալը բազմաթիվ նմանատիպ մոդելներից։ Եթե ցանկանում եք լիարժեք վայելել սիրելի երաժշտությունը կամ հուզիչ խաղերը, այս սարքը միշտ կօգնի։