10000 մԱ·ժ տարողությամբ Magssory Core 10K դյուրակիր մարտկոցը թույլ է տալիս մի քանի անգամ ամբողջությամբ լիցքավորել սմարթֆոնը, ականջակալները կամ խելացի ժամացույցը վարդակից հեռու։ Սարքն ապահովում է լիցքավորման միանգամից 2 եղանակ՝ անլար և լարային։
Լարային միացման համար նախատեսված է ունիվերսալ USB C միակցիչ. դրա միջոցով կարելի է լիցքավորել ինչպես այլ սարքեր, այնպես էլ հենց փաուերբանկը։ Սարքն ապահովում է արագ լիցքավորման ստանդարտներ (PD, QC), ինչը կրճատում է էներգիայի համալրման ժամանակը։ Անհրաժեշտության դեպքում Magssory Core 10K-ն ի վիճակի է միաժամանակ լիցքավորել 2 սարք՝ մեկն անլար կապով, երկրորդը՝ մալուխի միջոցով։ Մնացած լիցքի մակարդակն արտացոլվում է կողային եզրին գտնվող լուսադիոդային ինդիկատորների միջոցով։