Արծաթագույն Kitfort КТ-4693 վաֆլի պատրաստող սարքը նախատեսված է վիեննական կամ բելգիական վաֆլիներ պատրաստելու համար։ Մեկ անգամից կարելի է պատրաստել մինչև երկու բաժին ուտեստ։ 26.4 х 21.7 սմ չափսի աշխատանքային մակերեսն ունի չկպչող ծածկույթ, որի շնորհիվ խմորը չի այրվում և չի կպչում մակերեսին։
Kitfort КТ-4693 վաֆլի պատրաստող սարքը համալրված է ջերմամեկուսացված կորպուսով և բռնակով, որոնք պատրաստման ընթացքում գրեթե չեն տաքանում։ Ջերմաստիճանի ավտոմատ վերահսկման համար պատասխանատու է ներկառուցված թերմոստատը։ Վաֆլիների պատրաստ լինելուն հետևելու հնարավորություն է տալիս կորպուսի վրա առկա տեսողական ինդիկատորը։ Նախատեսված են նաև թայմեր և սարքի ավտոմատ անջատման գործառույթ, որը պաշտպանում է վաֆլի պատրաստող սարքը գերտաքացումից։