Սև գույնի Kitfort КТ-2295 աէրոգրիլը համատեղում է ջեռոցի, գրիլի, ֆրիտյուրնիցայի և միկրոալիքային վառարանի գործառույթները։ Այստեղ կարելի է տապակել, խորովել և թխել ցանկացած կերակուր 80-200° C ջերմաստիճանում։ 6.5 լ ծավալով թասի շնորհիվ կարելի է մեկ անգամից պատրաստել 3-5 բաժին ուտեստ 2-3 հոգանոց ընտանիքի համար։ Աշխատանքային տարայի չկպչող ծածկույթին սնունդը չի կպչում, նույնիսկ եթե պատրաստում եք առանց յուղի։ 8 ավտոծրագրերի միջոցով կարելի է կոճակի մեկ սեղմումով պատրաստել թխվածք, ֆրի կարտոֆիլ, հավի թևիկներ և տոտիկներ, բանջարեղեն, պիցցա, ձուկ, սթեյք։ «Նախնական տաքացում» գործառույթը թույլ է տալիս պատրաստել արդեն տաք թասի մեջ։ Այս ռեժիմն ակտուալ է սթեյքներ, հավի ֆիլե տապակելիս։ Kitfort КТ-2295 աէրոգրիլը հագեցած է 60 րոպեի թայմերով։ Դրա օգնությամբ դուք ճշգրիտ կվերահսկեք պատրաստման ժամանակը։ Էկրանին հարմար է հետևել ջերմաստիճանին, ժամանակին, աշխատանքային ռեժիմներին։ Լուսային ցուցիչները կտեղեկացնեն ծրագրի մեկնարկի/ավարտի, տաքացման մակարդակի մասին։ Մոդելի կորպուսը պաշտպանված է հոսանքահարումից։