Սև գույնի ոճային և ֆունկցիոնալ Harper HCLK-1007 ռադիոզարթուցիչը համալրված է մեծ լուսադիոդային էկրանով, որի վրա սպիտակ գույնի խոշոր թվերով ցուցադրվում է ընթացիկ ժամանակը, կարգավորված զարթուցիչները և նվագարկվող ռադիոկայանի հաճախականությունը։ Զարթուցիչների կարգավորման համար կարելի է օգտագործել ներկառուցված մեղեդիները կամ ռադիոն։ Թյուների օգնությամբ ընտրվում է ռադիոկայան AM 522 – 1620 kHz և FM 64 – 108 MHz տիրույթներում։ Առկա է նաև զարթուցիչի հիշողության մեջ մինչև 20 ռադիոալիք պահպանելու ֆունկցիա։
Harper HCLK-1007 ռադիոզարթուցիչն աշխատում է ցանցից, ինչի համար դրա լրակազմում առկա է սնուցման ադապտեր։ Սարքի համար էներգիայի լրացուցիչ աղբյուր կարող են ծառայել AAA մարտկոցները (2 հատ)։ Ռադիոզարթուցիչի վերին վահանակին տեղակայված են կոճակներ, որոնց օգնությամբ հարմար է կարգավորել և կառավարել դրա գործառույթները։ Էկրանի պայծառության կարգավորումը թույլ է տալիս այն դարձնել ավելի հարմարավետ տեսողության համար։ Ավտոանջատման ժամանակաչափի առկայությունն ապահովում է ռադիոյի անջատումը ճշգրիտ սահմանված ժամանակին։