70Mai A800S տեսաձայնագրիչը հիանալի ընտրություն կլինի նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունն ու անվտանգությունը ղեկին։ Մոդելն իրենից ներկայացնում է պարզ և ֆունկցիոնալ լուծում՝ մեքենայի շարժման ընթացքում նրա առջև կատարվող իրադարձությունները ֆիքսելու համար։ Սարքը պատրաստված է խիստ դիզայնով կոմպակտ կորպուսում, ինչի շնորհիվ այն հեշտությամբ կհամադրվի գրեթե ցանկացած ինտերիերի հետ, իսկ ցանկացած տեսակի մակերևույթի հետ համատեղելի կպչուն հիմքի շնորհիվ մոդելի տեղադրումը որևէ անհարմարություն չի պատճառի։
70Mai A800S-ի հիմքում օգտագործվում է որակյալ մատրիցա, որը SigmaStar SSC8629G արտադրողական չիպսեթի հետ համատեղ կարող է ապահովել տեսագրություն 4K կետայնությամբ՝ 30 կադր/վ արագությամբ։ Բացի այդ, մոդելն աչքի է ընկնում բարձր լուսազգայունությամբ՝ որակյալ օպտիկայի շնորհիվ, և ապահովում է WDR տեխնոլոգիան, ինչը թույլ կտա ստանալ որակյալ պատկեր մթնշաղին և գիշերը։ Տեսախցիկի մեկ այլ առանձնահատկությունն է 140° դիտման անկյուն ունեցող օբյեկտիվը, որը թույլ կտա հեշտությամբ ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեքենայի առջև։
Տեսաձայնագրիչի կառավարումն իրականացվում է մի զույգ կոճակների և 3” անկյունագծով էկրանի միջոցով։ Բացի այդ, սարքը կարող է աշխատել ավտոմատ ռեժիմով՝ հարվածի և շարժման սենսորների շնորհիվ, ինչպես նաև իրականացնել տարբեր տևողության ցիկլային նկարահանում։ Տեսանյութերի ձայնագրման և պահպանման համար կարող են օգտագործվել microSD ձևաչափի հիշողության քարտեր։ Հնարավոր է նաև միացում Wi-Fi-ի միջոցով, ինչը թույլ կտա սարքը հարմարավետորեն կառավարել սմարթֆոնի և հատուկ հավելվածի օգնությամբ։ Տեսաձայնագրիչի սնուցումը կարող է իրականացվել ինչպես մեքենայի բորտային ցանցից, այնպես էլ սեփական մարտկոցից։