HUAWEI WATCH FIT 3 սմարթ-ժամացույցը ներկայացված է վարդագույն երանգով։ Կորպուսը պատրաստված է ամուր ալյումինե համաձուլվածքից՝ 5 Bar անջրանցիկությամբ։ Սիլիկոնե հանովի ժապավենն ապահովում է սմարթ-ժամացույցի հարմարավետ կրումը։ Սարքում տեղադրված է 1.82 դյույմ անկյունագծով քառակուսի էկրան։ AMOLED տեխնոլոգիայի և 1500 nit պայծառության շնորհիվ դրանում փոխանցվում է հստակ և գունեղ պատկեր։
HUAWEI WATCH FIT 3 սմարթ-ժամացույցը միանում է iOS և Android հարթակներով սմարթֆոններին Bluetooth տեխնոլոգիայի միջոցով։ Այն աջակցում է ավելի քան 100 մարզման ռեժիմ։ Խելացի հուշումների գործառույթն առաջարկում է սպորտաձևեր և ակտիվություններ՝ հիմնվելով օգտատիրոջ մարզումների, կալորիաների ծախսի և եղանակի վրա։ ՖՊԳ տվիչը վերլուծում է պուլսային ալիքները և առիթմիան։ Բազմաալիք տվիչը որոշում է զարկերակը և արյան մեջ թթվածնի մակարդակը։ Մեկ լիցքավորմամբ սմարթ-ժամացույցն աշխատում է մինչև 10 օր սպասման ռեժիմում։