13 հավաքածուի համար նախատեսված Candy CI 3C9F0A-08 ներկառուցվող սպասք լվացող մեքենան հարմար է հինգ և ավելի անձից բաղկացած մեծ ընտանիքի համար։ Ութ ծրագրերի շարքում կա ինտենսիվ ծրագիր՝ չորացած սննդի մնացորդները հեռացնելու համար, նուրբ ծրագիր՝ գավաթների և այլ դյուրաբեկ իրերի խնամքի համար։ Ավտոմատ ռեժիմում սպասք լվացող մեքենան սենսորների օգնությամբ որոշում է սպասքի քանակն ու աղտոտվածության աստիճանը, ընտրում լվացման ցիկլի ժամանակն ու ինտենսիվությունը։
Սենսորային վահանակի օգնությամբ հարմար է կառավարել կարգավորումներն ու ռեժիմները։ Էկրանը ցույց է տալիս ցիկլի փուլերն ու այլ պարամետրեր, հիշեցնում աղի և ողողիչի բացակայության մասին։ Անաղմուկ ինվերտորային շարժիչով սպասք լվացող մեքենան համալրված է ինքնաախտորոշման ծրագրով՝ անսարքությունները վերահսկելու համար։ Չորացման ընթացքում կամ վերջում դռան ավտոմատ բացումն արագացնում է խոնավության գոլորշիացումը և բացառում տհաճ հոտերի առաջացումը խցիկում։
Լիովին ներկառուցվող դիզայնով Candy CI 3C9F0A-08-ը կարելի է ամբողջությամբ թաքցնել խոհանոցային կահույքի հետևում։ Ոտքերը կարելի է կարգավորել 0-8 սմ միջակայքում՝ սարքավորումն ըստ բարձրության ճշգրիտ տեղադրելու համար։ Իոնափոխանակիչի և կոշտության կարգավորման ութ մակարդակների առկայությունը թույլ է տալիս փափկացնել ջուրը՝ նստվածքի առաջացումը դանդաղեցնելու և սպասք լվացող մեքենայի ծառայության ժամկետը երկարացնելու համար։