ներքևի տաքացում, գոլորշիով մաքրում, արագ տաքացում, գրիլ, գրիլ + կոնվեկցիա, վերին + ստորին տաքացում, խնայող տաք օդ, պիցցա, գոլորշու օգնությամբ պատրաստում, ավտոմատ պատրաստում, 3D պատրաստում, լուսավորություն
Bosch HIJ517YB0R էլեկտրական ջեռոցը կդառնա անփոխարինելի օգնական բոլոր նրանց համար, ովքեր խստորեն հետևում են առողջ սննդի սկզբունքներին, և նրանց համար, ովքեր թուլություն ունեն տարբեր գաստրոնոմիական նրբությունների նկատմամբ։ Օգտագործելով պտտվող անջատիչներն ու սենսորային տարրերը՝ դուք կընտրեք 10 ավտոմատ ծրագրերից 1-ը, որոնք թույլ են տալիս վայելել շոգեխաշած և թխված կերակրատեսակներ։ Սարքի ներքին խցիկի մաքրման վրա դուք կծախսեք հաշված րոպեներ, քանի որ այն ստացել է հատուկ ռեժիմ, որը բառացիորեն լուծում է կուտակված կեղտը։
Անջատվելուց հետո Bosch HIJ517YB0R էլեկտրական ջեռոցն արագ սառչում է մինչև սենյակային ջերմաստիճան, ինչին նպաստում է հզոր օդափոխիչը։ Ծրագրավորվող ժամանակաչափի շնորհիվ ստիպված չեք լինի անընդհատ վերահսկել խոհարարական գործընթացի ընթացքը. տաքացումն ավտոմատ ռեժիմով կավարտվի, հենց որ լրանա ձեր ընտրած ժամանակահատվածը։ Արգելափակման ֆունկցիայի առկայությունը չեն կարող չգնահատել այն ընտանիքները, որտեղ կան փոքրիկ չարաճճիներ։ Փափուկ փակիչը (դովոդչիկ) ապահովում է դռնակի սահուն և անաղմուկ փակումը։