Sven AP-U840MV լարային ականջակալները ստեղծված են գեյմերների համար։ Ականջակալներում տեղադրված են 20-20000 Հց հաճախականային տիրույթով 50 մմ դինամիկ ճառագայթիչներ։ Նեոդիմային մագնիսների կիրառումն ապահովում է մանրամասն և ծավալային ձայնի վերարտադրում՝ առանց աղավաղումների։ Շարժական խոսափողը պատասխանատու է խաղերում ձայնի ճշգրիտ փոխանցման համար։ Sven AP-U840MV ականջակալները պատրաստված են ռետինապատ թեթև պլաստիկից պատյանով և հագեցած են էրգոնոմիկ գլխակալով, ինչի շնորհիվ ապահովվում է հարմարավետության առավելագույն մակարդակ շահագործման ընթացքում։ Ականջակալների միացումը հնարավոր է աուդիոմալուխի և USB ինտերֆեյսային միացքի միջոցով։ Մալուխի գործվածքային հյուսվածքն աչքի է ընկնում վնասվածքների և մաշվածության նկատմամբ կայունությամբ։ Այլ առանձնահատկությունների թվում նշվում է լուսադիոդային լուսավորությունը։