ADATA XPG Lancer RGB օպերատիվ հիշողությունն օժտված է բարձր արտադրողական բնութագրերով և ոճային ձևավորմամբ։ Այն ապահովում է խաղային համակարգչի արտադրողականության և արագության բարձրացում։ Լրակազմում մատակարարվում է DDR5 ստանդարտի մեկ մոդուլ՝ 16 ԳԲ ծավալով և 7200 ՄՀց հաճախականությամբ։ Պլատֆորմի արագացման (overclocking) համար իրականացված է Intel XMP 3.0 և AMD EXPO պրոֆիլների աջակցություն։ ADATA XPG Lancer RGB պլանկաների վրա տեղադրված են սպիտակ գույնով ձևավորված ալյումինե ռադիատորներ, որոնք նպաստում են ջերմության արդյունավետ հեռացմանը։ Եռանկյունաձև լուսային վահանակը ներկառուցված RGB լուսադիոդներով ձևավորում է տպավորիչ լուսավորություն։