Riva 8335 պայուսակը պատրաստված է խիտ մանուշակագույն պոլիէսթերից։ Պատրաստման ընտրված նյութի շնորհիվ այս պայուսակում պահվող կամ տեղափոխվող նոութբուքին չեն սպառնում խոնավությունը, կեղտը և չնչին հարվածները։ Վերջին հանգամանքը հնարավոր է նաև պայուսակի մեջ խիտ փափուկ աստառի օգտագործման շնորհիվ։ Ներկայացված պայուսակին «վստահվող» սարքի անկյունագիծը չպետք է գերազանցի տպավորիչ 15.6 դյույմ ցուցանիշը։
Մոդելն ունի բռնակներ տեղափոխման համար և հարմար կարգավորվող ուսագոտի։ Պայուսակը բաղկացած է երկու բաժանմունքից՝ արտաքին և ներքին, որոնցից յուրաքանչյուրը փակվում է կայծակաճարմանդով։ Այդ հանգամանքի շնորհիվ դրանում կարելի է տեղափոխել ոչ միայն նոութբուք, այլև կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքում անհրաժեշտ մանրուքներ։ Riva 8335-ի քաշը կազմում է ընդամենը 0.5 կգ՝ 29x41x6.5 սմ չափսերի դեպքում։