Awei Y336 դյուրակիր բարձրախոսը կոմպակտ մոդել է, որը պատրաստված է IPX7 ստանդարտով պաշտպանված խոնավադիմացկուն իրանով։ Դրանով դուք կկարողանաք վայելել ձեր սիրելի երաժշտության ունկնդրումը ցանկացած վայրում։ 5 Վտ հզորությամբ դինամիկի շնորհիվ բարձրախոսը վերարտադրում է հստակ և հագեցած ձայն։ Միացումը սմարթֆոնին և ձայնի այլ աղբյուրներին իրականացվում է Bluetooth տեխնոլոգիայով, իսկ լարային միացման համար առկա է AUX միակցիչ։ 800 մԱ·ժ տարողությամբ մարտկոցի մեկ լիարժեք լիցքավորումը բավարար է անընդմեջ ռեժիմով երաժշտության 6 ժամ վերարտադրման համար։ Awei Y336-ի հավաքածուի մեջ ներառված են աուդիոմալուխ և լիցքավորման մալուխ։