Kitfort KT-6483 ֆրիտյուրնիցան պատրաստված է չժանգոտվող պողպատից և պլաստիկից արծաթագույն կորպուսով։ Մոդելն ունի 2000 Վտ հզորություն և աշխատում է 220-240 Վ լարմամբ ցանցից։ Այն հագեցած է բաց տաքացուցիչ տարրով, որն ապահովում է յուղի հավասարաչափ տաքացում։ Kitfort KT-6483 ֆրիտյուրնիցան մատակարարվում է չժանգոտվող պողպատից հանովի թասով և 2.5 լ տարողությամբ զամբյուղով։ Դրանում կարելի է միանգամից պատրաստել 500-600 գ ֆրի կարտոֆիլ։ Մոդելի կառավարումը մեխանիկական է։ Տաքացման առավելագույն ջերմաստիճանը 190°C է։ Ֆրիտյուրնիցայի կորպուսի վրա կան սնուցման և տաքացման լուսային ցուցիչներ։ Հանովի կափարիչը հագեցած է գործընթացը վերահսկելու համար նախատեսված դիտապակիով։ Չսահող ոտքերը թույլ չեն տալիս ֆրիտյուրնիցային տեղաշարժվել սեղանի վրայով։ Կորպուսի կողմերում կան տեղափոխման համար նախատեսված բռնակներ։