Electrolux ECH/A2-1500 M կոնվեկտորը հարմար է մինչև 20 մ2 տարածքի ջեռուցման համար։ Սարքը կարող է տեղադրվել հատակին կամ ամրացվել պատին, հավաքածուում առկա են անհրաժեշտ ամրակները։ Ընկնելու կամ գերտաքացման դեպքում կոնվեկտորն ավտոմատ կերպով կանջատվի, ուստի դրա օգտագործումն անվտանգ է այնտեղ, որտեղ կան երեխաներ և ընտանի կենդանիներ։
Electrolux ECH/A2-1500 M-ը կառավարվում է իրանի վրայի պտտվող մեխանիզմի միջոցով։ Պաշտպանության աստիճանը IP24 է, այսինքն՝ սարքը հարմար է բարձր խոնավությամբ լոգասենյակի ջեռուցման համար։ Ավտովերագործարկման գործառույթը կվերսկսի սարքի աշխատանքը նախկին ռեժիմով էլեկտրաէներգիայի անջատումից հետո։