Ինտեգրված լուսավորությամբ ADATA XPG SPECTRIX D35G RGB [AX4U320016G16A-SBKD35G] օպերատիվ հիշողությունը նախատեսված է համակարգչային էնտուզիաստների համար։ 3200 MHz տակտային հաճախականության և 16 GB ծավալի շնորհիվ DDR4 ստանդարտի մոդուլն ապահովում է արտադրողականության բարձրացում ծրագրերի գործարկման, բովանդակության խմբագրման ժամանակ և խաղերում։ Intel XMP 2.0 պրոֆիլները նախատեսում են արագացում (overclocking)։
Տարբեր հաշվարկային ծանրաբեռնվածության դեպքում ջերմությունը ցրելու համար ADATA XPG SPECTRIX D35G RGB ՕՀ-ում կիրառված է ալյումինի հիմքով սև գույնի ռադիատոր։ Վերին մասում տեղադրված է ներկառուցված RGB լուսադիոդներով շերտ, որոնք ձևավորում են բազմագույն լուսավորություն։ 36 մմ բարձրությունը երաշխավորում է օպերատիվ հիշողության համատեղելիությունը կոմպակտ համակարգային բլոկի հետ։