Mijia Light Feather Wireless Vacuum Cleaner փոշեկուլը վերածվում է կոմպակտ սարքի, որը հեշտությամբ հասնում է դժվարամատչելի հատվածներին։ Վերևում տեղադրված փոշեկոլեկտորի ծավալը կազմում է 0.5 լ։ Ինդիկատորները ժամանակին տեղեկացնում են տարան մաքրելու անհրաժեշտության, խցանումների առկայության և գերտաքացման մասին։ Համապատասխան զտիչը հեռացնում է ալերգենները օդի հոսքից։
Mijia Light Feather Wireless Vacuum Cleaner փոշեկուլը հագեցած է ամուր ածխածնային մանրաթելից պատրաստված միաձույլ ներքաշման խողովակով։ 2500 մԱժ տարողությամբ մարտկոցի էներգիան բավարար է երկարատև ինքնավար օգտագործման համար։ 21000 Պա ներքաշման ուժը թույլ է տալիս սարքին արդյունավետորեն հեռացնել մանր և խոշոր աղտոտվածությունները։ Մոդելի գլխավոր հանգույցը խոզանակազուրկ շարժիչն է, որն աչքի է ընկնում աղմուկի ցածր մակարդակով և երկար ծառայության ժամկետով։ Գլխիկների պահպանումն իրականացվում է հատուկ նախատեսված խցիկում։