Երկնագույն կորպուսով Bufett SMP 281 մոլորակային հարիչն ապահովում է իմպուլսային ռեժիմ, որն ընդմիջումներ է կատարում շարժիչի աշխատանքում թանձր խառնուրդները հարելիս։ 7 լ ծավալով և 1.5 կգ բեռնվածությամբ թասը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որը չի օքսիդանում և չի ազդում պարունակության համային հատկությունների վրա։ Գլխիկը պտտվում է իր առանցքի շուրջ և շրջանագիծ է գծում թասի ներսում, ինչն ապահովում է բաղադրիչների հավասարաչափ խառնումը։
Կորպուսի մեկուսացումը բացառում է էլեկտրական հարված ստանալու վտանգը։ 6 արագություններով Bufett SMP 281-ը համալրված է պաշտպանիչ կափարիչով, որը կանխում է պարունակության ցայտումը հարակից մակերևույթների վրա։ Սարքի անընդմեջ շահագործումը հնարավոր է 6 րոպեի ընթացքում։ Հարելու ցախավելը և խմոր հունցելու կեռիկը պատրաստված են մետաղից, որը չի ծածկվում կոռոզիոն փառով։