Մուգ մոխրագույն Lamark L227 պայուսակը նախատեսված է 17.3” էկրանի անկյունագծով նոութբուքի համար։ Երեք հիմնական բաժիններն ունեն խիտ փափուկ պատեր և հաստացված հատակ։ Դա պաշտպանում է ԱՀ-ն և այլ սարքերը վնասվելուց՝ ընկնելու դեպքում։ Դիմային մասում նախատեսված է երկու լրացուցիչ գրպան՝ լիցքավորիչը և այլ աքսեսուարները պահելու համար։ Կրկնակի կայծակաճարմանդն ապահովում է պարունակության հուսալի ֆիքսում և արագ մուտք դեպի ներս։
460×320×60 մմ չափսերով Lamark L227 պայուսակը պատրաստված է պոլիեսթերից։ Նյութն ամուր է, դիմացկուն ջրի ցայտերի նկատմամբ։ Պայուսակը կարելի է կրել բռնակի և ուսագոտու օգնությամբ։ Գոտու երկարությունը կարելի է կարգավորել կամ հանել այն։