կոնվեկցիա, հալեցում, գրիլ, գրիլ + կոնվեկցիա, վերին + ստորին տաքացում, վերին + ստորին տաքացում + կոնվեկցիա, վերին տաքացում + գրիլ + կոնվեկցիա, վերին տաքացում + գրիլ
Սև իրանով CANDY COXP08LTSB էլեկտրական ջեռոցը հագեցած է 3-շերտանի ապակիով դռնակով։ Այն դուրս չի թողնում ջերմությունը խցիկից և չի գերտաքանում արտաքին կողմից։ Ջեռոցի 78 լ ծավալը մոդելը հարմար է դարձնում 4-5 հոգանոց ընտանիքի համար։ 50°C նվազագույն ջերմաստիճանը թույլ է տալիս ջեռոցն օգտագործել մթերքի դանդաղ եփման, տաքացման կամ հալեցման համար։ 250°C առավելագույն ջերմաստիճանն ապահովում է ինտենսիվ տաքացում՝ մսի մեծ կտորները կամ խմորեղենը թխելու համար։
CANDY COXP08LTSB էլեկտրական ջեռոցը հագեցած է սենսորային կոճակներով և պտտվող անջատիչներով։ Հետ շրջվող մեխանիզմի շնորհիվ դռնակը բացվում է սահուն և անաղմուկ։ Ջեռոցն ունի աշխատանքի 9 ռեժիմ։ Վերևի և ներքևի տաքացումը թույլ են տալիս պատրաստել տարբեր կերակրատեսակներ։ Ներկառուցված կոնվեկցիան ապահովում է տաք օդի հավասարաչափ շրջանառությունը խցիկով և արագացնում է մթերքի տաքացման գործընթացը։ 1100 Վտ հզորությամբ գրիլը թույլ է տալիս ստանալ ախորժելի կարմիր կեղև մսի, ձկան կամ թխվածքի վրա։ Այս ռեժիմը կարելի է օգտագործել առանձին կամ այլ ծրագրերի հետ համատեղ, ինչն ընդլայնում է ջեռոցի ֆունկցիոնալությունը։