Rowenta CF9530 ֆեն-խոզանակն ի վիճակի է ապահովել մազերի արագ չորացում և հարդարում 1000 Վտ հզորության շնորհիվ։ Դրա համար այն հագեցած է տարբեր տրամագծով երկու խոզանակով, որոնք ունեն պաշտպանիչ կափարիչներ՝ ավելի հարմար պահպանման և փոխադրման համար։ Ամրացված խոզանակն ինքնաբերաբար սկսում է պտտվել ֆենը միացնելուց անմիջապես հետո, ինչն առավելագույնս պարզեցնում և հեշտացնում է մազերի հարդարման գործընթացը։ 40 մմ տրամագծով խոզանակի օգնությամբ կարելի է ստանալ միջին ալիքներ, իսկ ավելի խոշոր ալիքների համար օգտագործվում է 50 մմ խոզանակը։ Rowenta CF9530 ֆեն-խոզանակում օգտագործվում է երկկողմանի պտտման տեխնոլոգիա, որը թույլ կտա հեշտությամբ քանդել խոզանակի վրա փաթաթված մազափունջը։ Իոնների ներկառուցված գեներատորն առողջացնում է մազերը՝ թույլ չտալով դրանց գերչորացումը և դարձնելով մազափնջերն ավելի հարթ ու փայլուն։ Նման մազերի հարդարումը շատ ավելի երկար է պահպանվում։ Հարդարման արագությունը կախված է օդի հոսքի արագության և ջերմաստիճանի ընտրված ռեժիմից։ Այդպիսի ռեժիմները երկուսն են։ Կա նաև սառը օդի մատակարարում, որի օգնությամբ կարելի է ամրացնել կատարված հարդարումը։ Հանովի ֆիլտրի առկայությունը թույլ կտա պարբերաբար մաքրել այն խցանված մազերից և փոշուց։