Pero PB01 դյուրակիր մարտկոցը հագեցած է 2 USB Type-A միակցիչով և մեկ Type-C ելքով, որոնց միջոցով իրականացվում է ականջակալների, սմարթֆոնի, պլանշետի լարային լիցքավորումը։ Միացման կոճակը գտնվում է սև պլաստիկե կորպուսի կողային պատին։
Pero PB01 մարտկոցի կառուցվածքով նախատեսված են լուսադիոդային ինդիկատորներ, որոնք օգտատիրոջը տեղեկացնում են մնացած լիցքի մասին։ 9x1.4x6.3 սմ կոմպակտ չափսերի շնորհիվ աքսեսուարը կարելի է վերցնել զբոսանքի, ճամփորդության, գործուղման մեկնելիս։ Մոդելը լիցքավորելիս օգտագործվում է Micro USB մալուխ։