Xiaomi Mi Wireless Outdoor Security Camera 1080p Set IP տեսախցիկը օպտիմալացված է տարածքից դուրս նկարահանումներ կատարելու համար։ Տեսախցիկի կորպուսը պաշտպանված է խոնավության և փոշու ազդեցությունից IP65 ստանդարտով։ CMOS 2 Մպ սենսորը և ինֆրակարմիր լուսավորությունը թույլ են տալիս ստանալ հստակ ու իրատեսական տեսանյութ տարբեր պայմաններում։ 130 աստիճան դիտման անկյունով օբյեկտիվն ապահովում է շրջակայքում կատարվող իրադարձությունների լայն ընդգրկում։ Ներկառուցված բարձրախոսն ու խոսափողը պատասխանատու են հստակ ձայնային կապի համար։ Xiaomi Mi Wireless Outdoor Security Camera 1080p Set-ի միացումը կարող է իրականացվել անլար (Wi-Fi-ով) և լարային (RJ45 միակցիչի միջոցով) եղանակներով։ Ֆունկցիոնալ հնարավորությունները համալրված են շարժման հայտնաբերման համակարգով։ Կոմպլեկտում ներառված են մալուխ լարային միացման համար, ամրացման տարրեր և բազային կայան։