Braun BRHD435E մոխրագույն լիաչափ վարսահարդարիչն ունի ջերմաստիճանի 3 ռեժիմ և օդի հոսքի 3 արագություն, որոնք կարելի է ընտրել՝ հաշվի առնելով մազերի տեսակը և կոնկրետ նպատակները։ Սառը օդի մատակարարման ռեժիմը թույլ է տալիս չորացնել խոպոպները, ինչպես նաև ֆիքսել պատրաստի հարդարումը՝ գործնականում առանց մազերի կառուցվածքը վնասելու։ Մազափնջերի էլեկտրականացման նվազեցման համար պատասխանատու է ներկառուցված իոնների գեներատորը։
Braun BRHD435E վարսահարդարիչին կցվում են 3 գլխադիրներ։ Նեղացված ծայրափողակի ձևաչափով կոնցենտրատորն օդի ամբողջ հոսքն ուղղում է կոնկրետ խոպոպի վրա և ապահովում ավելի ճշգրիտ հարդարում։ Դիֆուզոր գլխադիրը թույլ է տալիս չորացնել և հարդարել գանգուր կամ ալիքաձև մազերը։ Սանր-գլխադիրի օգնությամբ կարելի է միաժամանակ չորացնել և սանրել մազափնջերը։ Մոդելը հագեցած է հանովի ֆիլտրով, որն անհրաժեշտ է պարբերաբար մաքրել փոշուց և մազերից։ Դրա աղտոտման մասին տեղեկացնում է ինդիկատորը։