JBL CLIP 5 դյուրակիր բարձրախոսը պատրաստված է կանաչ կորպուսով՝ «խակի» գործվածքային հարդարմամբ։ Մետաղական կարաբինն ապահովում է ամուր և հարմարավետ ֆիքսում գոտուն, պայուսակին, ուսապարկին։ IP67 ստանդարտով պաշտպանված կառուցվածքի շնորհիվ բարձրախոսը դիմացկուն է խոնավության, ջրի ցայտերի, մթնոլորտային տեղումների և փոշու ազդեցությանը։
7 Վտ հզորությամբ դինամիկը վերարտադրում է հավասարակշռված ձայն 95-20000 Հց հաճախականության տիրույթում։ Կոճակների օգնությամբ կառավարվում է երաժշտության վերարտադրումը, ակտիվանում են սինխրոնացումը և միացումը/անջատումը։ Սարքերին անլար միացումն իրականացվում է Bluetooth ինտերֆեյսով։ Մարտկոցը երաշխավորում է մինչև 12 ժամ ինքնավար աշխատանք մեկ լիցքավորմամբ։ JBL CLIP 5 դյուրակիր բարձրախոսը լիցքավորվում է մալուխով՝ USB Type-C միակցիչի միջոցով։