Oasis SZ-20R ջերմատաքացուցիչը՝ հատակին և սեղանին տեղադրման հնարավորությամբ, հարմար է մինչև 20 մ² մակերեսով տարածքներում օգտագործման համար։ Մոդելը չի այրում թթվածինը և արագ տաքացնում է օդը, քանի որ ունի պարուրաձև տաքացուցիչ տարր։ Կորպուսի վրա կա բռնակ՝ սարքը տեղափոխելու համար։
Oasis SZ-20R-ը հագեցած է ջերմակարգավորիչով, որն ինքնաշխատ կերպով անջատում է սարքը ընտրված ջերմաստիճանին հասնելու դեպքում։ Սարքը կարելի է օգտագործել ոչ միայն տաքացման, այլև օդի հովացման համար։ Մոդելը միացնելուց հետո լուսային ցուցիչը վառվում է։ Եթե կորպուսը տաքացել է մինչև սահմանային ջերմաստիճանը, ակտիվանում է ինքնաշխատ անջատման ռեժիմը։