Մոխրագույն Lenovo IdeaPad Slim 3 15AMN8 նոութբուքը հագեցած է AMD Ryzen 5 7520U մոդելի 4-միջուկանի պրոցեսորով և 8 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչը բավարար կլինի գրասենյակային հավելվածներում բազային աշխատանքի, ուսման կամ ինտերնետում բովանդակություն դիտելու համար։ Քանի որ օպերացիոն համակարգը ներառված չէ լրակազմում, ինքնուրույն կարելի է տեղադրել ցանկացած ՕՀ՝ ըստ սեփական հայեցողության։
15.6" անկյունագծով էկրանը երաշխավորում է հստակ պատկեր՝ 1920x1080 կետայնությամբ լուսանկարներ կամ տեսանյութեր դիտելիս։ Փայլատ ծածկույթը ազատում է էկրանի արտացոլանքներից, իսկ 300 կդ/մ² պայծառությունն ապահովվում է IPS էկրանի տեխնոլոգիայի շնորհիվ։ Lenovo IdeaPad Slim 3 15AMN8 մոդելն ունի ներկառուցված 1 Մպ վեբ-տեսախցիկ և խոսափող, որոնց օգնությամբ կարող եք տեսագրել ինքներդ ձեզ կամ կատարել տեսազանգեր։