GIGABYTE B650M AORUS ELITE AX ICE մայրական սալիկն ունի Micro-ATX չափաձևին բնորոշ չափսեր (244x244 մմ) և դիրքավորվում է որպես հիմք տնային կայանի կոմպակտ համակարգային բլոկի հավաքման համար։ AM5 միացման բնիկի (սոկետի) շնորհիվ սալիկի վրա տեղադրվում է AMD շարքի պրոցեսոր, ինչպիսին է AMD Ryzen 7000-ը։ Մոդելը նախատեսում է մինչև 5200 MHz տակտային հաճախականությամբ DDR5 ստանդարտի օպերատիվ հիշողության մինչև 4 մոդուլի օգտագործում։ Տեղադրված հիշողության առավելագույն ծավալը կարող է կազմել 256 GB։
Տնային ԱՀ-ի համար նախատեսված GIGABYTE B650M AORUS ELITE AX ICE մայրական սալիկը համալրված է ցանցային քարտով՝ ինտեգրված Wi-Fi և Bluetooth մոդուլներով, ինչպես նաև ձայնային ադապտերով։ Կենտրոնական պրոցեսորի ներկառուցված վիդեոմիջուկից գրաֆիկան միացված հեռուստացույցներին և մոնիտորներին արտածելու համար սալիկը հագեցած է DisplayPort և HDMI վիդեո ելքերով։