Դյուրակիր բարձրախոս JBL Boombox 3-ը պատրաստված է սև կորպուսով՝ տեղափոխման համար հարմար բռնակով։ Այն օգտագործում է 180 W հզորությամբ 5 դինամիկ՝ երկու բարձր հաճախականության, երկու միջին հաճախականության դինամիկ և հզոր սաբվուֆեր։ 3-գոտիավոր ակուստիկ համակարգի հետ մեկտեղ դա թույլ է տալիս ստանալ որակյալ, մաքուր ստերեո ձայն։ Դուք ստանում եք ավելի հստակ ու հզոր ձայն, խորը բասեր։
JBL Boombox 3 բարձրախոսի կորպուսը պաշտպանված է խոնավությունից՝ IP67 ստանդարտին համապատասխան։ Կորպուսի հատուկ գործվածքով ծածկույթը թույլ չի տալիս խոնավությանը և փոշուն ներթափանցել ներս։ Սարքի առանձնահատկությունը 9600 mAh տարողությամբ մարտկոցով համալրված լինելն է։ Դա թույլ է տալիս բարձրախոսին հնչել մինչև 24 ժամ առանց ընդմիջման։ Այն ապահովում է միացման երկու ալիք՝ Bluetooth-ի և AUX-պորտի միջոցով։
«PartyBoost» գործառույթը թույլ է տալիս բարձրախոսը միացնել այլ ակուստիկ սարքերին՝ ավելի վառ և հզոր հնչողության համար։ Ներկառուցված Power Bank-ը բարձրախոսը դարձնում է իդեալական տարբերակ պլանշետները և սմարթֆոնները լիցքավորելու համար նույնիսկ երգերի նվագարկման ընթացքում։ Լիցքավորման նպատակով միացման համար օգտագործվում է USB պորտը։