Առողջության և սննդի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքը հիանալի միջոց է երկարակեցության և հարմարավետ կյանքի պահպանման համար։ Ուստի այսօր բնակարանի խոհանոցային տարածքում կարելի է հանդիպել տարբեր սարքերի, որոնք թույլ են տալիս կատարելագործել սեփական սննդակարգի վերահսկման և շտկման գործընթացը։ Այդպիսի սարքերից մեկն է DEXP PT-25 խոհանոցային կշեռքը։ Այն պատրաստված է չեզոք մոխրագույնով և ունի կոմպակտ չափսեր։ Ուստի Դուք առանց դժվարության կգտնեք դրա համար հարմար տեղ Ձեր խոհանոցի մակերեսին։ Այս էլեկտրոնային կշեռքը թույլ է տալիս միաժամանակ կշռել մինչև 5 կգ։ Քաշն արտացոլվում է առկա էկրանին՝ մեծ ճշգրտությամբ ցույց տալով ստացված թիվը։ Դրանից տարայի քաշը հանելու հնարավորությունը նույնպես ազդում է կշեռքի օգտագործման հարմարավետության վրա։ Մոդելն աշխատում է AAA տիպի 2 մարտկոցով, իսկ հարմար ինդիկատորը ժամանակին կտեղեկացնի Ձեզ սնուցման աղբյուրների փոխարինման անհրաժեշտության մասին։ Անհրաժեշտության դեպքում կշեռքն ինքնուրույն կանջատվի։ DEXP PT-25-ը չափումները տրամադրում է տարբեր միավորներով, այդ թվում՝ միլիլիտրերով, ուստի կշեռքի վրա կարելի է կշռել նաև հեղուկներ։