Haier X1 HW60-BP12317 լվացքի մեքենան մատակարարվում է սպիտակ իրանով։ Մոդելը թույլ է տալիս մեկ ցիկլի ընթացքում լվանալ մինչև 6 կգ լվացք։ Աշխատանքային 11 ռեժիմները հնարավորություն են տալիս լվացքը մշակել գոլորշիով, լվանալ փետրաբաճկոններ և բարձեր, մանկական հագուստ, ինչպես նաև կատարել նուրբ և արագ լվացք։ Յուրաքանչյուր ռեժիմի շրջանակներում կարելի է կարգավորել քամելու արագությունը և ջերմաստիճանը։ Ավտոհավասարակշռման գործառույթի շնորհիվ լվացքը նախքան լվանալն սկսելը հավասարաչափ բաշխվում է թմբուկում։ Ինվերտորային շարժիչն ապահովում է էներգիայի խնայող սպառում և մեքենայի անաղմուկ աշխատանք։ Haier X1 HW60-BP12317-ը կառավարվում է կոճակների և պտտվող մեխանիզմի օգնությամբ։ Առկա է լվացքն առավելագույնը 24 ժ հետաձգմամբ գործարկելու հնարավորություն։ Երեխաներից պաշտպանության արգելափակումը թույլ չի տա պատահաբար միացնել մեքենան կամ փոխել ծրագիրը։ Մոդելը համալրված է տեղափոխման հեղույսների անցքերի խցաններով, փողրակի ամրացման կռոնշտեյնով, ջրալցման փողրակով, աղմուկամեկուսիչ վրադիրներով։