DEXP HC-8522SH մազերի գանգրացման ունելիի շնորհիվ դուք կհիացնեք ձեզ շրջապատող մարդկանց ոճային և յուրօրինակ սանրվածքով, որը կարող եք տանը ստեղծել բառացիորեն 5-10 րոպեում՝ կախված ձեր մազերի երկարությունից։ Տվյալ մոդելի գունային ձևավորումը ներկայացված է սև և երկնագույն երանգներով, նման համադրությունը դուր կգա շատ աղջիկների։ Տեխնիկան սպառում է աննշան քանակությամբ էլեկտրաէներգիա՝ ընդամենը 25 Վտ, ընդ որում դրա աշխատանքի արդյունքները չեն հիասթափեցնի նույնիսկ ամենախահանջկոտ օգտատիրոջը։ Այսպես, աշխատանքին պատրաստ լինելու համար կպահանջվի ընդամենը 2 րոպե։ DEXP HC-8522SH մազերի գանգրացման ունելին ունի մեկ ջերմաստիճանային ռեժիմ՝ թիթեղների տաքացումն իրականացվում է մինչև 200 աստիճան։ Թիթեղների կերամիկական ծածկույթը, որոնց չափսը 22x85 մմ է, երաշխավորում է ջերմության հավասարաչափ բաշխում ամբողջ մակերեսով և խնայող վերաբերմունք մազերի կառուցվածքի նկատմամբ։ Տվյալ սարքն օգտագործելիս ձեր սանրվածքը բաղկացած կլինի միջին գոֆրե ալիքներից։ Երկու մետրանոց լարը ազատ պտտվում է իր առանցքի շուրջ, ինչի շնորհիվ հարդարում ստեղծելու ընթացքում ձեր շարժումները կաշկանդված չեն լինի։