Oclean X Pro Digital էլեկտրական ատամի խոզանակը պատրաստված է IPX7 պաշտպանության դաս ունեցող անջրանցիկ իրանում։ Այն հագեցած է խելացի գունավոր սենսորային էկրանով, որն ապահովում է մաքրման 8 գոտիների մոնիտորինգ իրական ժամանակի ռեժիմում։ Աղտոտված հատվածը բաց թողնելու դեպքում ակտիվանում է ծանուցումը։ Անբավարար մաքրված և բաց թողնված հատվածները պատկերի վրա նշվում են կարմիր գույնով։ Maglev անխոզանակ շարժիչը երաշխավորում է մինչև 84000 պտ/րոպ արագություն, աղմուկի և թրթռման ցածր մակարդակ։ DuPont շեղանկյունաձև խոզանների և W-աձև կտրվածքի շնորհիվ ապահովվում է խորը մաքրում դժվարամատչելի վայրերում։ Բջջային սարքի հավելվածում կարելի է ստեղծել մաքրման անհատական պլան և ստանալ հաշվետվություններ։ Մարտկոցն ապահովում է Oclean X Pro Digital խոզանակի մինչև 30 օր ինքնավար աշխատանք մեկ լիցքավորմամբ։