Gefest ПВГ 1403 գազային եփման մակերեսը հագեցած է 1-ից մինչև 3.2 կՎտ հզորությամբ չորս այրիչով։ Դրա վրա կարելի է միաժամանակ պատրաստել մինչև չորս կերակրատեսակ՝ ջերմաստիճանային ռեժիմների տարբեր պահանջներով։ Բոցի սահուն կարգավորումը թույլ է տալիս զգուշորեն փոխել տաքացումը՝ մարմանդ կրակի վրա եփելու համար առանց այրվելու վտանգի։ Բռնակը կարելի է ֆիքսել «թույլ բոց» դիրքում։ Այդ դեպքում կրակը չի հանգչի նույնիսկ նվազագույն հզորությամբ երկարատև աշխատանքի ընթացքում։ Gefest ПВГ 1403 գազային եփման մակերեսը նախատեսված է 120-ից մինչև 280 մմ տրամագծով սպասքով պատրաստելու համար։ Ցանցի խաչաձև միացումը թույլ է տալիս տեղադրել սուրճի ջազվե, նեղ սոուսամաններ։ Գազ-կոնտրոլ համակարգը կանխում է գազի արտահոսքը, եթե բոցը հանգել է կամ չի վառվել։ Էլեկտրական բռնկիչը ներկառուցված է բռնակի մեջ և գործի է դրվում փականի մեկ պտույտով։ Դա ազատում է կրակայրիչը կողքին պահելու անհրաժեշտությունից։