НИКА Валенсия 2 "Валенсия серые цветы" արդուկի սեղանն օժտված է էրգոնոմիկ և ամուր կառուցվածքով՝ ապահովելով առավելագույնս հարմարավետ արդուկման գործընթաց արդուկի կամ գոլորշու գեներատորի օգնությամբ։ Մետաղական հարթակը բնութագրվում է 123.5x46 սմ չափսերով և դիմանում է մինչև 25 կգ ծանրաբեռնվածության, իսկ վերևում տեղադրված է տեֆլոնային պատվածքով գործնական պատյան։ НИКА Валенсия 2 սեղանը հագեցած է արդուկի տակդիրով, 1.9 մ էլեկտրական միացուցիչով, կախիչների համար նախատեսված ամրակով, վարդակով, սպիտակեղենի դարակով և թևքերի հարթակով։ Մետաղական հենարաններն ապահովում են սեղանի կայուն դիրքը և ցանկալի բարձրության պարզ կարգավորումը։ Հենարանների վրայի անիվների շնորհիվ կարելի է հեշտությամբ տեղաշարժել սեղանը ծալված վիճակում։