ELECTROLUX N1WYHSK6 մոխրագույն միացնող տարրը նախատեսված է լվացքի և չորանոց մեքենաները սյան տեսքով տեղադրելու համար։ Սարքավորումները միմյանց վրա տեղադրելը թույլ է տալիս խնայել ազատ տարածությունը լոգասենյակում կամ այլ սենյակում։ 61x6.5x60.5 սմ չափսերով մոդելը համատեղելի է լվացքի և չորանոց մեքենաների տարբեր մոդելների հետ։
ELECTROLUX N1WYHSK6-ը պատրաստված է դեֆորմացիաների նկատմամբ կայուն և հեշտ խնամվող պլաստիկից։ Մոդելն առանձնանում է տեղադրման պարզությամբ և կայուն դիրքում սարքավորման հուսալի ֆիքսմամբ։ Կառուցվածքը համալրված է դուրս քաշվող դարակով՝ լվացքի հարմար տեսակավորման, լվացքի փոշու և այլ իրերի տեղադրման համար։