Indesit IB 41B60 BF ինդուկցիոն եփման մակերեսը թույլ է տալիս հարմարավետորեն պատրաստել տարբեր ուտեստներ։ Այն հագեցած է տարբեր տրամագծերի՝ 145, 180 և 210 մմ 4 սալօջախով։ Սպասքի ճանաչման գործառույթը թույլ է տալիս ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիան՝ սպասքը հեռացնելիս տաքացումը դադարում է։ «Դադար» գործառույթը թույլ է տալիս որոշ ժամանակով կանգնեցնել տաքացումը։ Գոտիների միավորման գործառույթը հնարավորություն է տալիս կերակուր պատրաստել օվալաձև կամ ուղղանկյունաձև ծավալուն սպասքի մեջ։ Հարթ ապակեկերամիկան և թեքված առջևի եզրերը երաշխավորում են հեշտ մաքրում կեղտից։
Indesit IB 41B60 BF-ը ղեկավարվում է սենսորային կոճակների պարզ հպումով։ Ավտոմատ անջատմամբ ժամանակաչափը թույլ է տալիս ծրագրավորել սալօջախների աշխատանքի որոշակի ժամանակը։ Պարամետրերի պատահական փոփոխությունից պաշտպանվելու համար առկա է կառավարման վահանակի արգելափակման կոճակ։ Մնացորդային ջերմության ինդիկատորները և արտահոսքից պաշտպանության տեխնոլոգիան բարձրացնում են եփման մակերեսի շահագործման անվտանգությունը։