15.6″ Aceline HS1503NB սև գույնի պայուսակը հատուկ նախատեսված է համապատասխան չափսի նոութբուքի անվտանգ և հարմարավետ տեղափոխման համար։ Զուսպ դիզայնի շնորհիվ այն լիովին համապատասխանում է իր տիրոջ գործնական կերպարին։ Իսկ արտաքին ազդեցություններին դիմացկուն և ամուր նյութի (նեյլոն) շնորհիվ պայուսակի կոկիկ արտաքին տեսքը կպահպանվի երկար ժամանակ։ Պայուսակի ներսում նախատեսված է ֆիքսող եզրերով բաժանմունք, ինչը թույլ կտա բացառել սարքի տատանումը պայուսակի մեջ տեղափոխման ժամանակ։ Բացի այդ, խտացված են նաև պայուսակի պատերը՝ ստեղծելով որոշակի ամորտիզացիա։
Aceline HS1503NB պայուսակն ունի հարմարավետ և ամուր բռնակ, ինչպես նաև երկարությամբ կարգավորվող ուսագոտի՝ մետաղական կարաբիններով։ Գոտու վրա նախատեսված է ռետինե բարձիկ, որը կանխում է դրա սահելը ուսից քայլելիս։ Ինչպես դրսից, այնպես էլ պայուսակի ներսում կան լրացուցիչ գրպաններ, որոնց մեջ հարմար է դնել անհրաժեշտ փաստաթղթերը։ Ընդ որում, արտաքին գրպանը փակված է կպչուկով ծածկով, ինչը բացառում է ջրի ներթափանցումն անձրևի ժամանակ։ Պայուսակի հիմնական բաժանմունքը փակվում է կրկնակի կայծակաճարմանդով, որի շնորհիվ կարելի է գրեթե ամբողջությամբ բացել պայուսակը և հեշտությամբ հանել նոութբուքը։